Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղ ապրելուց բացի այլ շանս չունի․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

numan-kurtulmus-turkiye_03052023

Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղ ապրելուց բացի այլ շանս չունի։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը։

Նա նշել է, որ Ադրբեջանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. «Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը կապված է ոչ թե Հայաստանում ապրող հայերի, այլ Եվրոպայի և Ամերիկայի հայկական սփյուռքի և այս տարածաշրջանում խաղաղություն չցանկացող շրջանակների հետ«»,-ասել է թուրք պաշտոնյան։

«Հայաստանն այլ շանս չունի, քան այս տարածաշրջանում Ադրբեջանի հետ խաղաղ և համերաշխ ապրելը»,-ասել է նա։

--00—ՅՄ