Հայ ուսանողները Համբուրգում քննարկում են՝ ինչ նոր լուծումներ մշակեն Հայֆիլմի համար 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

ֆ

 

Միջազգային տարբեր բուհերի 16 ճարտարապետ ուսանողներ այս օրերին Համբուրգում մասնակցում են Գերմանական Ճարտարապետական մշակույթի ակադեմիայի կազմակերպած երեքշաբաթյա աշխատաժողովին։ Մասնակիցների թվում են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի չորս ուսանող:

Համբուրգում ընթացող ուսանողական աշխատաժողովը Երևանում տեղի ունեցած աշխատաժողովի շարունակությունն է, որը կենտրոնացած է Հայֆիլմի համար նոր լուծումներ մշակելու վրա՝ ներառելով լսարանային և գործնական աշխատանք։ Այն ուղղված է գաղափարների գեներացմանը, հայեցակարգի մշակմանը և վերջինիս ձևակերպմանը ճարտարապետական էսքիզային տարբերակների ստեղծման նպատակով: Հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ 

Գերմանական Ճարտարապետական մշակույթի ակադեմիան անդրադարձել է Հայաստան կատարած այցին, որի ընթացքում տեղի է ունեցել «Երազելու քաղաք. նոր լուծումներ Հայֆիլմի համար» աշխատաժողովը:

Դասընթացը կամփոփվի մարտի 22-ին։

--00—ՍՊ