«Սյունիք» օդանավակայանի ներուժն ամբողջությամբ կարող է բավարարել միջազգային չվերթներ իրականացնելուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

1132953

Հայաստանի ուղևորափոխադրումների ոլորտում աստիճանաբար ուրույն տեղ են գրավում Երևան-Կապան և հակառակ ուղղությամբ օդային չվերթները: «Սյունիք» օդանավակայանում առայժմ վայրէջք է կատարում միայն երկրի սրտից ժամանող ինքնաթիռը, սակայն տեսանելի ապագայում այստեղից կարող են չվերթներ բացվել նաև այլ երկրներ։ Այդ մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նա տեղեկացրեց, որ Երևան-Կապան-Երևան չվերթի  առաջին թռիչքը տեղի է ունեցել դեռ անցյալ տարվա ապրիլի 26-ին: Այն կրում էր տեխնիկական բնույթ: Իսկ օգոստոսի 21-ից սկսել են իրականացնել կոմերցիոն ուղևորափոխադրումներ, որոնք կատարվում են շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին: 7 ամսում կատարվել է 35 չվերթ: Երբեմն եղանակային պայմանները չեն նպաստում թռիչքների անվտանգ իրականացմանը, և այդ ժամանակ չվերթները չեղարկվում են: Սակայն նման իրավիճակներ պատահում են նաև աշխարհի խոշորագույն օդային հանգույցներում: Ուղևորների և ինքնաթիռի անձնակազմի անվտանգությունն առաջնային է:

Ըստ Կարեն Վարդանյանի՝ բնության քմահաճույքներից կախվածությունը թուլացնելու, «Սյունիք» օդանավակայանի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու և չեղարկումների քանակը կրճատելու նպատակով ՀՀ կառավարությունը կատարում է ներդրումներ, ձեռք բերում և տեղադրում համապատասխան սարքեր: Մասնավորապես, արդեն իսկ տեղադրվել է ամպի ստորին շերտի բարձրությունը չափող սարք: Առաջիկայում նախատեսվում է տեղադրել նաև VOR/DME սարքավորում, որը օդաչուներին հնարավորություն է ընձեռում ստանալ ավելի շատ տեղեկատվություն և էականորեն կրճատում է չվերթների չեղարկման հավանականությունը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ