Նարեկ Սամսոնյանի նկատմամբ ականատես ենք եղել անհամաչափ ուժի կիրառման. Արամ Վարդևանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

ար

Ժողովրդավարության առաջին, իրական կյանքում ակնհայտ բնութագրիչներից է Ոստիկանության ուժի կիրառման սահմանափակումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ոստիկանության կողմից ուժի կիրառումը բացառիկ, ծայրահեղ բացառիկ միջոց է: Անընդունելի է որևէ իրավիճակում դիմադրություն չցուցաբերող կամ փախուստի չդիմող անձի նկատմամբ ծայրահեղ ձևով, անհամաչափ ուժի կիրառումը, որին ականատես ենք եղել այսօր Նարեկի նկատմամբ:

Ակնհայտ է նաև, որ հանրային գործչի նկատմամբ Ոստիկանության կողմից գործողությունները պետք է լինեն առավել քան զուսպ, ինչը բազմիցս էր հայտարարվել Եվրոպական կառույցների կողմից: Ավելին՝ ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության նման ձևով ուժ կիրառվել է իբրև միջին ծանրության հանցանքի դեպքի վերաբերյալ, իսկ հենց այդ տվյալն, արդեն իսկ բացառում է նման ձևով ուժի նույնիսկ հիպոթետիկ անհրաժեշտությունը»։

--00—ԼՀ