Հայաստանն ուսումնասիրում է Ֆինլանդիայի համապարփակ անվտանգության համակարգի կառուցման փորձը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

ֆֆ

 

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆինլանդիայի վարչապետի արտաքին հարցերով խորհրդական Մարյա Կոսկելայի հետ: Հայտնում են ԱԽ գրասենյակից։ 

Քարտուղար Գրիգորյանն ու իր զրուցակիցն անդրադարձել են Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների զարգացման մի շարք ուղղությունների:

Զրուցակիցները քննարկել են Ֆինլանդիայի համապարփակ անվտանգության համակարգի կառուցման փորձը, ինչի համատեքստում ֆիննական կողմը հայտնել է իր պատրաստակամության մասին՝ Հայաստանի հետ կիսվելու իր փորձով:

Կողմերը մտքեր են փոխանակել մեր տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:

--00—ՍՊ