Արցախի հավաքականն ու «Յունիոր-Սեւանը» 4-ական գոլ են փոխանակել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

.

Ֆուտբոլի Արցախի հավաքականն ու Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Յունիոր-Սեւանն» անցկացրել են ընկերական հանդիպում։ Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում տեղի ունեցած խաղում գրանցվել է ոչ ոքի։

Թիմերը 4-ական գոլ են փոխանակել, հայտնում է «Յունիոր-Սեւանի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ից 9-ը Արցախում կանցկացվի Եվրոպայի չճանաչված երկրների առաջնությունը, որին կմասնակցեն նաեւ Արցախի եւ Արեւմտյան Հայաստանի հավաքակաները։