ՄԻՊ-ը Զվարթնոց օդանավակայանում հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանի հետ հեռախոսով քննարկել է իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

գգ

ՄԻՊ գրասենյակից հայտնում են․

«Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին ապրիլի 22-ի երեկոյան ահազանգ է ստացվել առ այն, որ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահ ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք:

Բարձրացված հարցը հեռախոսակապի միջոցով քննարկվել է Լեո Նիկոլյանի հետ:

Բացի այդ, Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով: Վերջինիս հետ տեղի է ունեցել առանձնազրույց։

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով արդեն իսկ համապատասխան գրություն է ուղարկվել իրավասու պետական մարմնին»։ 

--00—ՍՊ