ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
Տավուշում ոստիկաններին կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկվածներին բաց են թողնում ոստիկանական բաժանմունքից։ Հայտնում է Բագրատ Սրբազանը։
Բագրատ Սրբազանի տեղեկություններով բերման ենթարկված ակցիայի մասնակիցներն են՝ Սուրեն Պետրոսյանը, Միհրան Մախսուդյանը, Վահագն Մախսուդյանը, Միքայել Մարտիրոսյանը, Էդմոն Ղուլիջանյանը, Շալիկո Եղիազարյանը, Լևոն Գրիգորյանը, Եղիշե Մախսուդյանը։
Հիշեցնենք՝ 24News-ը ավելի վաղ հայտնել է՝ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել և բացել են Բագրատաշենի ճանապարհը․ կան տասնյակ բերման ենթարկվածներ, այդ թվում՝ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը։