Քննչական կոմիտեի անձնակազմը ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

1

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները՝ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ, այսօր վաղ առավոտյան այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

1

Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, Քննչական կոմիտեի անձնակազմը ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը:

1
1