Հայաստանում Գերմանիայի դեսպանատանն այսօր բաց դռների օր էր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 23, 24News

օդ

Հայաստանում Գերմանիայի դեսպանատանը այսօր՝ մայիսի 24-ին, բաց դռների օր էր:

Այցելուները հնարավորություն են ունեցել շրջել դեսպանատան ներսում ու մասնակցել բակում անցկացվող միջոցառումներին:

Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը և Ֆրանսիայի փոխդեսպան Կլեր Լե Ֆլեշեն ևս ներկա են եղել միջոցառումներին:

«Հայ-գերմանական հարաբերությունների ներկայիս մակարդակը կարող եմ շատ լավ գնահատել: Մենք պատրաստ ենք շարունակել Հայաստանին աջակցությունը ժողովրդավարացման ճանապարհին, տնտեսական զարգացմանը և եվրոպական ստանդարտներին ինտեգրմանը: Հայաստանը թեև փոքր երկիր է, բայց լավ ճանաչված է Գերմանիայում: Թեև Հայաստանը փոքր երկիր է, բայց Գերմանիայի համար մեծ ներուժ է ներկայացնում: Չպետք է մոռանալ այն հանգամանքը, որ դեռևս խորհրդային տարիներից Հայաստանը ճանաչված է որպես գիտական մեծ ներուժ ունեցող պետություն և ցանկանում ենք օգտագործել նաև այս հանգամանքը՝ աշխուժացնելու մեր գիտական կապերը: Ոչ պակաս կարևոր է նաև Հայաստանից արտադրանքի ներկրումը Գերմանիա, մասնավորապես՝ էկոլոգիապես մաքուր սննդամթերքի ներկրումը, զարգացման հեռանկարներ կան նաև զբոսաշրջության ոլորտում»,- ասաց ԳԴՀ փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը:

Դեսպանատան բակում գերմանական մշակութային կազմակերպությունները, «Զարգացման համագործակցության» ծրագրեր իրականացնող կազմակերպություններն ու քաղաքական հիմնադրամները տարբեր ակցիաներով, խաղերով և նյութերով ներկայացրել են Գերմանիայի և Հայաստանի միջև երկկողմ համագործակցության համապատկերը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս