Հայաստանը 21-րդ դարի նոր ստարտափներից է․ ՀՀ նախագահի հարցազրույցը՝ Financial Times-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

1

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Financial Times պարբերականին:

Զրույցի ընթացքում լրագրողը նախագահին հարցրել է, թե ինչ է  նկատի ունեցել իր վերջին ելույթներից մեկում, երբ ասել է՝ եթե 20-րդ դարը բնական ռեսուրսների դար է եղել, ապա 21-րդ դարը կլինի մարդկային ռեսուրսների դար, Արմեն Սարգսյանը հետևյալ կերպ է մեկնաբանել՝ մենք ապրում ենք զարմանալի տեխնոլոգիաների փոփոխությունների մի շրջանում, որը արագորեն էվոլյուցիայի է ենթարկվում:

«Եթե կարող եք հազարի միջից գտնել Նյուտոն, իսկ տասը հազարի միջից` Էնշտեյն, ապա պատկերացրեք, թե որքան տաղանդավոր մարդիկ կարող եք գտնել հարյուր միլիոնավորների միջից: Այս նոր աշխարհը նորարարության և ստարտափների աշխարհ է: Հայաստանը 21-րդ դարի նոր ստարտափներից մեկն է»,- ասել է նախագահը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news