Պուտինը եւ Թրամփը կոչ են արել խուսափել սպառազինությունների մրցավազք հրահրող քայլերից. Լավր

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Պուտին

«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, գրում է, որ Օսակայի հանդիպմանը Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կոչ են արել խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են սպառազինությունների մրցավազք հրահրել: Այդ մասին հունիսի 28-ին լրագրողներին հայտարարել է։ 

«Ռազմավարական հարձակողական սպառազինությունների, ռազմավարական կայունության վերաբերյալ երկու նախագահներն Էլ ասել են, որ հարկավոր Է խուսափել այնպիսի քայլերից, որոնք սպառազինությունների մրցավազք կհրահրեն: Երկուսն Էլ համաձայնել են, որ այդ հարցերը միջազգային հանրակցության համար հանգուցային են անվտանգության ոլորտում, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը՝ որպես երկու խոշորագույն միջուկային տերություններ, կոչված են առաջատար դեր խաղալ այն ռիսկերի նվազեցման գործում, որոնք, ցավոք, կուտակվում են նաեւ այս ոլորտում»,-ասել Է Լավրովը: