Netflix-ի արտադրած «Վերջին կայսրեր» սերիալում Խոր Վիրապը շփոթել են ռուսական եկեղեցու հետ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 05, 24News

Ամերիկյան Netflix կինոընկերությունը ներկայացրել է «Վերջին կայսրեր» (The Last Czars) սերիալը, որը պատում է ռուս վերջին կայսր Նիկոլայ Երկրորդի ընտանիքի կյանքի ու մահվան մասին։

Ռուս հանդիսատեսն ու բլոգերները քննադատել են սերիալը, որում առկա են պատմական ու աշխարհագրական անճշտություններ։ Հայտնի բլոգեր Ռուստեմ Ադագամովը բացասաբար է արձագանքել ֆիլմում Ռոմանովների ընտանիքի մասին ֆիլմում ավելորդ անկեղծ տեսարաններին։  

«Netflix-ի «Վերջին կայսրերը» սերիալը դժոխային անպետքություն է նույնիսկ վավերագրական դրամայի ժանրի համար։ Պոռնոգրաֆիա, վատ կպցրած մորուքներ, պատմական դետալների ամբողջական արհամարհում»,- Twitter-ի իր էջում գրել է Ադագամովը։ Նա նաեւ մի քանի օրինակ է ներկայացրել սերիալից, որոնք հատկապես զայրացրել են իրեն։ «Լոնդոնյան գրագրի դեմքով եւ կպցրած մորուքով Ռասպուտինը եկեղեցում ձեռք է տալիս ծխականին։ Գեներալը բոլորի ներկայությամբ դիմում է թագավորին՝ նրան Նիկի անվանելով։ Արարատի ֆոնին հայկական Խոր Վիրապը պատկերում է Ուրալյան լեռներում Վերխոտուրյան վանական համալիրը»,- գրել է բլոգերը։

Բացի քրիստոնեկան վանական համալիրների հետ կապված շփոթից՝ ֆիլմի հեղինակները ցուցադրել են նաեւ Լենինի դամբարանը 1905թ.-ին։

1918թ.-ի հուլիսի 17-ի գիշերը ռուս ցար Նիկոլայ Երկրորդի՝ Եկատերինբուրգում գնդակահարված ընտանիքի ադամները 2000թ.-ին դասվել են ռուսական ուղղափառ եկեղեցու սրբերի կարգը։

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս