Սևանա լճում քաղաքացիները հեծանվանավակով հեռացել էին ափից և չէին կարողանում վերադառնալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 15, 24News

Հուլիսի 15-ին` ժամը 15:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news