Տիգրան Ավինյանը աշխատանքային հանդիպում է ունեցել հայազգի բարերար Ասո Թավիթյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 18, 24News

982032

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 16-ին աշխատանքային հանդիպում է ունեցել հայազգի մեծանուն բարերար Ասո Թավիթյանի հետ: Ներկա էին նաև «Carnegie» կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, «Metlife» ապահովագրական ընկերության նախկին նախագահ Սթիվեն Կանդարյանը և «Insight Venture Partners» ընկերության գործադիր տնօրեն Փիթեր Սոբիլոֆը: Այս մասին Ավինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

«Զրուցակիցներիս խնդրանքով մանրամասն անդրադարձա ՀՀ տնտեսական բարեփոխման օրակարգին, զարգացման տեսլականին, կառավարության առաջնահերթություններին և առկա մարտահրավերներին: Հաշվի առնելով Թավիթյան հիմնադրամի և անձամբ Ասո Թավիթյանի զգալի ավանդը Հայաստանի համար ապագայի առաջնորդներ կրթելու գործում, ինչպես նաև ՏՏ բնագավառում վերջինիս գրանցած հաջողություննները՝ պարոն Թավիթյանին փոխանցեցի ՀՊՃՀ գիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհված ՀՊՃՀ պատվավոր դոկտորի վկայականը»,-նշել է Տիգրան Ավինյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news