ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդին՝ Վազգեն Քոչարյանը, պարտադիր զինվորական ծառայությունը կշարունակի Արցախում: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից։
Հիշեցնենք, որ Արցախում են ծառայում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։ Նա բանակ է զորակոչվել է 2018 թվականի ամռանը։
2019 թվականի ամռանը բանակ է զորակոչվել նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին՝ Էդգար Տոնոյանը։