Մեծամորում բացվել է ապրիլյան պատերազմում զոհվածների հուշարձան․ ներկա է եղել Աննա Հակոբյանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 12, 24News

Ապրիլյան պատերազմի հուշարձան

Այսօր՝ օգոստոսի 12-ին Մեծամորում բացվել է ապրիլյան պատերազմում զոհված Սաշա Գալստյանի և մյուս զինծառայողների հուշարձանը:

Հուշարձանի հեղինակ Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հուշարձանը նախագծվել է՝ հաշվի առնելով հավիտենության խորհուրդը, հայրենասիրության ու նվիրման գաղափարը:

«Սաշայի ծնողի ու մեր կողմից նախաձեռնվեց ստեղծել մի հուշարձան, որը կմիավորի մեր ժողովրդին ու մեր հերոսներին: Սա միասնականության նպատակ է հետապնդում, որ այս հիշողությունը կենդանի մնա ու երիտասարդների կյանքը հետագա սերունդների համար օրինակ ծառայի»,- ասաց նա:

Միջոցառմանը ներկա են եղել զոհված զինծառայողների հարազատները, պաշտպանության փոխնախարար Դավիթ Բալայանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news