Տնից փող էր գողացել ու բռնվել․ ոստիկանության բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Օգոստոսի 10-ի երեկոյան օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ երկու օր առաջ Նաիրի Զարյան փողոցի տներից մեկից գողություն է կատարվել: 

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ օգոստոսի 8-ին ինչ-որ մեկը, որ հավանաբար լավ գիտեր տան նիստուկացը, մահճակալի ներքնակի տակից գումար էր հափշտակել:
Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները պարզեցին, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի տանտիրոջ մտերիմներից` Ռյա Թազա գյուղի 31-ամյա մի բնակիչ:

Հաղորդումից ժամեր անց կասկածվողը Նաիրի Զարյան փողոցում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:
Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: