Վրաստանում թմրամիջոցների ազդեցության տակ մեքենա վարելը կպատժվի տուգանքով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

1

Վրաստանում 2019 թվականի ապրիլի 1-ին ուժի մեջ են մտել մարիխուանայի օգտագործումը կարգավորող օրենսդրական փոփոխությունները:

Համաձայն փոփոխությունների ՝թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ներառյալ մարիխուանայի ազդեցության տակ մեքենա վարելը կպատժվի տուգանքով կամ ազատազրկմամբ՝ մինչև 1 տարի ժամկետով, իսկ մեքենա վարելու իրավունքից կզրկվեն  3 տարով:

Պարեկային ոստիկանությանն իրավունք է տրվել կանգնեցնել ցանկացած ավտոմեքենա և գերմանական հատուկ թմրաթեստավորիչ սարքով ստուգել վարորդի արյան մեջ թմրամիջոցի առկայությունը: Ամբողջ ընթացակարգը տևում է 3 վայրկյան: Թքի միջոցով սարքը կարողանում է որոշել, թե վարորդը վերջին 8 ժամվա ընթացքում օգտագործե՞լ է թմրամիջոց, թե՞ ոչ: