ՍՊԸ-ի տնօրենի աշխատասենյակից հափշտակել էին 3,500,000 դրամ ու 14,500 դոլար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Օգոստոսի 22-ին ոստիկանություն դիմած օտարերկարցի տղամարդը, որը Հայաստանում ընկերության տնօրեն է, գողության վերաբերյալ հաղորդում է տվել։

Ինչպես հայտնում են ոստիկանությունից, նրա աշխատասենյակից հափշտակել էին 3,500,000 դրամ ու 14,500 դոլար։ Դեպքը տեղի էր ունեցել Էրեբունիում։ Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով տարաբնույթ միջոցառումներ, օրերի ընթացքում բացահայտել են ծանր հանցագործությունը։

Օգոստոսի 30-ին գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել նախկինում մի քանի անգամ դատապարտված Երևանում ապրող 50-ամյա մի տղամարդ։ 

Բերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն ու ներկայացվել դեպքի նախաքննությունը վարող տարածքային քննչական բաժին։ Նա ձերբակալվել է։ 

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news