20 երկրների նախարարներ հաստատել են մասնակցությունը «WCIT 2019 Yerevan»-ին․ Հակոբ Արշակյան

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Հակոբ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այս պահին 20 երկրների նախարարներ հաստատել են իրենց մասնակցությունը WCIT 2019 Yerevan Նախարարական կլոր սեղանին:

Հոկտ․ 6-9 բարձր տեխնոլոգիաների համար պատասխանատու նախարարները 20 երկրներից կժամանեն Հայաստան՝ մասնակցելու «WCIT 2019 Yerevan» նախարարական կլոր սեղանին։

Մի՛ կորցրեք այս հնարավորությունը, մասնակցե՛ք համաշխարհային այս իրադարձությանը»: