«Իմ քայլը» Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցնելու գործընթաց է սկսում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը սկսում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց՝ որպես հիմք ունենալով վերջինիս կողմից կարգապահական խախտումը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարեցին խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ 

«Սահմանադրական դատարանի անդամներից մեկի լիազորությունների դադարեցումը կարող է նախաձեռնվել խորհրդարանական խմբակցություններից որևիցե մեկի կողմից։ Խմբակցությունը դիմում է ԱԺ-ին, խորհրդարանն էլ ձայների 3/5-ն ունենալու դեպքում դիմում է ՍԴ։ Վերջնական որոշումն այս հարցով ընդունում է հենց ՍԴ-ն։ Հիմքը՝ թույլ տված կարգապահական խախտումներն են։ Մասնավորապես, չի քննարկվել Վահե Գրիգորյանի դիմումը, հետո իր սերտ կապերի առկայությունն է Քոչարյանի գործով պաշտպան Արամ Օրբելյանի հետ », - ասել է Վարդանյանը։ 

Նա նշել է, Արամ Օրբելյանը Հրայր Թովմասյանի սանիկն է, սակայն այս փաստն այս գործընթացը սկսելու միակ հիմքը չի։ 

«ԱԺ նախագահին ենք դիմում, ԱԺ նախագահը՝ գլխադասային հանձնաժողով, որն էլ իր հերթին դիմելու է խորհրդարանին։ Սա, ի դեպ, միակ դեպքն է, այլ դեպք չկա նախկինում նման գործընթացի։ Մենք ականատես ենք լինում, որ ՍԴ-ն շեղվում է իր լիազորություններից, մասնավորապես, դիմելը Վենետիկի հանձնաժողով կամ ՄԻԵԴ», - ասել է նա։ 

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը նաև նշել է, որ «ՍԴ-ի՝  այդ մարմիններ դիմումների հայերեն պատճենը խորհրդարանն այդպես էլ չի ստացել։ Սրանք հարցեր են, որոնք կասկած են առաջացնում», - հավելել է նա։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news