Նախագահ Սարգսյանն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 16-ին, ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Այս մասին տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։

Հանդիպմանն անդրադարձ է եղել միջազգային ասպարեզում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ձեռքբերումներին, ինչպես նաև Հանրապետության նախագահի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերի միջև համագործակցությանը:

Արման Թաթոյանը մասնավորապես տեղեկացրել է, որ միջազգային համապատասխան կառույցներում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը ճանաչվել է առաջատար, և միջազգային կառույցների աջակցությամբ այն ներդրվում է մի շարք երկրներում:

Նախագահ Սարգսյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերն ու ակտիվ գործունեությունը՝ մարդու իրավունքներին վերաբերող բոլոր ուղղություններով:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news