Լիտվան աջակցում է Եվրամիության հետ վիզայի ազատականացման սկսելու Հայաստանի նպատակներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News

.

Լիտվան աջակցում է Եվրամիության հետ վիզայի ազատականացման երկխոսություն սկսելու Հայաստանի նպատակներին: Այս մասին ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանն ասել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսը:

«Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ կիսել մեր փորձը տարբեր ոլորտներում, որոնց շրջանակներում հաջողությամբ բարեփոխումներ ենք իրականացրել»,-ասել է Լիտվայի ԱԳ նախարարը:

Երկու երկրների արտաքին գործերի նախարարները քննարկել են 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցող զարգացումները, ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությանը, Հարավային Կովկասում առկա իրավիճակին վերաբերող հարցեր:

Լիտվայի ԱԳ նախարարը նշել է, որ Լիտվան մշտապես աջակցել է Եվրոպայի հետ Հայաստանի հարաբերությունների ամրապնդմանը: Ի հավելումն, Լինկևիչուսն իր աջակցությունն է հայտնել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսություն բացելու Հայաստանի նպատակներին:

Լիտվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում սեպտեմբերի 16-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է լիտվացի իր գործընկերոջը` Լինաս Լինկևիչուսին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նախարար Մնացականյանը նշեց, որ Լիտվան Հայաստանի կարևոր գործընկերներից է Եվրոպայում, և Հայաստանը պատրաստակամ է շարունակելու քայլեր ձեռնարկել՝ ուղղված բազմաոլորտ համագործակցության զարգացմանը: Նախարար Մնացականյանի բնորոշմամբ՝ ամուր հիմքեր ունեցող հայ-լիտվական հարաբերությունների առանցքում ընկած է փոքր երկրների համերաշխությունը և անկախության ուժեղ զգացողությունը:

Արտգործնախարարները վերահաստատեցին փոխադարձ հանձնառությունը` համատեղ ջանքեր գործադրելու երկկողմ օրակարգի առավել խորացման և հարստացման ուղղությամբ: Այդ համատեքստում կարևորվեց տարբեր հարթակներում և մակարդակներում քաղաքական երկխոսությունը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news