Վանեցյանի՝ ԲՀԿ-ին անդամակցելու մասին լուրը խորհրդականը չի մեկնաբանում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

քաղաքական

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Զոհրաբ Եգանյանը 24News-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի՝ ԲՀԿ-ին անդամակցելու մասին լուրը։

«ՀՖՖ նախագահն այս պահին գտնվում է Վրաստանում, որտեղ մասնակցում է ընկերոջ որդու հարսանեկան միջոցառմանը: Անձնական հանդիպումների մասին տեղեկություն չունեմ, ուստի մեկնաբանել չեմ կարող»,-ասաց նա։

Նշենք, որ 168․am-ի հետ զրույցում Արթուր Վանեցյանը հերքել է, որ ինքն հանդիպել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ։

«Ինչ ասես՝ գրում են, նման բան չի եղել։ Ամբողջովին հերքում եմ մամուլի այդ հրապարակումները: Նման հանդիպում չի եղել: Ես ընտանիքիս հետ այս պահին գտնվում եմ Թբիլիսիում, ավելի կոնկրետ՝ «Ստամբա» հյուրանոցում»,-ասել է նա։