26-ամյա տղան թափառող շներին հրացանով կրակելու միջոցով վախեցնելու ընթացքում վնասել է հորը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

.

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում, 2-րդ բուժմիավորումից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի ստորին երրորդի օտար մարմին» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ բժիշկների օգնությանը դիմած քաղաքացին Երևան քաղաքի «Հաղթանակ» թաղամասի բնակիչ, 48-ամյա Անդրանիկ Բ.-ն է:

Մինչ բժիշկները նրան անհրաժեշտ օգնություն էին ցուցաբերում, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նույն թաղամասի բնակիչ, 26-ամյա Գոռ Բ.-ն թափառող շներին տան բակ չմտնելու համար, իրեն պատկանող հրացանով 2 անգամ օդ է կրակել, որից հետո հրացանը լիցքավորելիս անզգուշաբար կրակել և վնասվածք է հասցրել Անդրանիկ Բ.-ին:

Փաստի առթիվ համայնքային ոստիկանության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են հետաքննչական բաժանմունք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Գոռ Բ.-ն Ա. Բ.-ի տղան է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։