Օտարերկրացի դատապարտյալների աշխատանքի հնարավորության մասին նախագիծն ընդունվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 24, 24News 

դատապարտյալ

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը՝ օտարերկրացի կալանավորված անձանց, դատապարտյալներին, ինչպես նաև պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիներին առանց լրացուցիչ ընթացակարգերի տարբեր աշխատանքներում ներգրավելու հնարավորություն տալու մասին։

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ՝ 120 կողմ ձայն ստացավ:

Նախագծով իրավունքների համահավասարության, նրանց զբաղվածությունն ապահովելու նպատակով առաջարկվում է առանց լրացուցիչ ընթացակարգերի հնարավորություն ընձեռել նրանց ներգրավվել տարբեր աշխատանքներում: