ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն իր կալանավորումը քաղաքական հետապնդում է համար, չնայած, որ իշխանությունն ասել է,քաղաքական լինել չի կարող, քանի որ Արսեն Բաբայանը քաղաքական գործիչ չէ։ Այս մասին մամուլի ասուլիսին ասել է Բաբայանն իր կալանավորման հետ կապված հարցերի մասին խոսելիս։
«Քրեական գործ հարուցելու որոշումը ոչ իրավաչափ էր: Դրան հաջորդող ձերբակալությունը ևս խայտառակություն էր, որի հիմքում դրվել էր փախուստը, թաքնվելը: Բայց ո՞վ պիտի փախչեր և ինչո՞ւ պիտի փախչեր»,- նշել է Բաբայանը:
Արսեն Բաբայանի կարծիքով իր նկատմամբ կիրառվող բոլոր գործողությունները նպատակ ունեն հասնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականին կամ նրան հեռացնել ՍԴ-ից:
«Ինձ 22 օր նստեցնելով` նպատակ ունեին հասնել նրան, որ ցուցմունք տամ»,- ասել է Բաբայանը:
Բաբայանն նշել է, որ կալանքից ազատվելուց հետո պատրաստվում է ավելի ակտիվ զբաղվել իրավական գործունեությամբ: