Սարդարապատի թանգարանի նոր տնօրեն է նշանակվել Կարեն Փահլևանյանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Հասարակություն

«Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Կարեն Փահլևանյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:

Պաշտպանության նախարարությունում, որի հաշվեկշռում է «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ը, տնօրենի համար հայտարարվել էր մրցույթ, որին մասնակցել է 7 մարդ:

Բանավոր և գրավոր փուլերի արդյունքում քննող հանձնաժողովը հաղթող էր ճանաչել Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի այդ պահին գործող տնօրեն Կարեն Արիստակեսյանին և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Կարեն Փահլևանյանին։

Տեսանյութեր

Live

Լրահոս