Վաշինգտոնն ու Պեկինը մոտ են առևտրային համաձայնագրի «առաջին փուլի» կնքմանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

1

Վաշինգտոնն ու Պեկինը մոտ են առեւտրային համաձայնագրի «առաջին փուլի» կնքմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ավելի վաղ Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինը հայտարարել է, որ Չինաստանը ցանկանում է գործարք կնքել, սակայն անհրաժեշտության դեպքում «չի վախենում» պայքարել:

«Մենք ունենք գործարք, մենք դրան մոտ ենք: Չինաստանն ինձնից շատ է ցանկանում գործարք կնքել: Ես չեմ ցանկանում գործարք կնքել»,- ասել է Թրամփը Fox News-ի հետ զրույցում: