Ֆրանսիայում բողոքի ակցիաները 2010 թ․ ի վեր առավել մեծ չափերի են հասել. «Մոնդ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Ֆրանսիա

Փարիզյան «Մոնդ» թերթը նշել Է, որ ամբողջ երկրում դեկտեմբերի 5-ին համազգային գործադուլի շրջանակներում Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ցույցերի մասնակիցների շատ բարձր ակտիվություն կա։ Գրել է Interfax-ը։

Ավելի քան 800 հազար մարդ Է մասնակցել կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերին Ֆրանսիայի 100-ից ավելի քաղաքներում։

«Դա շատ ուժեղ մոբիլիզացում Է ինչպես պետական, այնպես Էլ մասնավոր հատվածում»,- հրատարակությունը մեջբերում է Ֆրանսիայի խոշորագույն արհմիության՝ Աշխատանքի համընդհանուր համադաշնության գլխավոր քարտուղար Ֆիլիպ Մարտինեզի խոսքը:

Ֆրանսիայի մյուս խոշոր արհմիութենական միավորման՝ «Ֆորս ուվրիեր»-ի ղեկավար Իվ Վեյրիեի կարծիքով՝ այս ակտիվությունը «բացառիկ թափ Է առել, ինչը չի եղել 2010 և 1995 թվականներից ի վեր»:

Ըստ «Մոնդի» ներկայացրած իշխանության պաշտոնական գնահատումների օրինակների՝ երկրի մի շարք քաղաքներում բողոքի ակցիա իրականացնող  ֆրանսիացիների քանակն ունի հետևյալ տեսքը՝ 65 հազարը դուրս Է եկել Փարիզի փողոցներ, 33 հազարն ակցիաներին մասնակցել Է Թուլուզում, 25 հազարը՝ Մարսելում, 20 հազարը՝ Բորդոյում, 19 հազարը՝ Նանտում, 15 հազարը՝ Կլերմոն Ֆերանում, 12-ից մինչեւ 13 հազարը՝ Լիլ, Ռուան, Գրենոբլ քաղաքներում:

Արդյունքում դեկտեմբերի 5-ին տնտեսության ամբողջ հատվածը և վարչակազմի տարբեր մակարդակներ աշխատել են խիստ արգելակված ռեժիմով, տրանսպորտում երթևեկությունը լրջորեն խախտվել Է։