Յուրացում՝ Նորաշենում․ համայնքի ղեկավարը բնակիչներին տրամադրած օգնությունը յուրացրել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News

ՀՀ ոստիկանությունը կոռուպցիոն բնույթի հանցագործություն է բացահայտել Նորաշեն համայնքում։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Պարզել է, որ Նորաշենի համայնքապետը, չարաշահելով պաշտոնական դիրքը, ապօրինություններ է կատարել։ Վերջինս բնակիչներին անհատույց դրամական օգնություն տրամադրած գումարներից յուրացրել է մի քանի հարյուր հազար դրամ։ Հանգամանքները պարզվում են։