Սիրիան հրետանային կրակ է բացել թուրքական ստորաբաժանումների ուղղությամբ. Թուրքիայի ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

.

 

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 10-ին Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերի հրետակոծության հետևանքով թուրքական զինուժի 5 զինծառայող է սպանվել, ևս 5-ը վիրավորվել է, գրում է ermenihaber-ը:

Նախարարության հայտարարություն մեջ նշվել է, որ Սիրիայի կառավարական ուժերն ինտենսիվ հրետանային կրակ են բացել թուրքական ստորաբաժանումների ուղղությամբ, որոնք, ըստ թուրքական կողմի՝ Իդլիբ են տեղափոխվել իբր բախումները կանխելու, սահմանի անվտանգությունն ապահովելու և արտագաղթը կասեցնելու նպատակով:

Ի պատասխան  դրան՝ Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ թուրքական ուժերը  պատասխան են տվել՝ կրակի տակ առնելով և ոչնչացնելով հակառակորդի թիրախները։

Հայտարարության մեջ նաև շվել է, որ շարունակում են հետևել զարգացումներին և անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել:

Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 3-ին Իդլիբում իրականացված ինտենսիվ հրետակոծության հետևանքով սպանվել էր Թուրքիայի բանակի 7 զինծառայող և 1 քաղաքացիական: