Ստամբուլում ժամանակավորապես դադարեցվում է հայկական «Մարմարա» օրաթերթի տպագրությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

Մարմարա

Ստամբուլում կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես փակվում է հայկական տպագիր մամուլի առաջին թերթերից մեկը` «Մարմարա»-ն: Այս մասին հայտնում է թերթի կայքը:

«Սրտի ցավով տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով, որպես զգուշության միջոցառում, խմբագրությունը որոշել է ժամանակավորապես ընդհատել «Մարմարա»-ի տպագրությունը և այն հրատարակել տնային աշխատանքի միջոցով` միայն համացանցային հարթակում:  Մեր ազգային հաստատությունների ղեկավարներին, կազմակերպիչներին և թերթի հետ կապ հաստատել ցանկացող բոլոր անձանց խնդրում ենք խմբագիրների հետ կապ հաստատել հեռախոսազանգերի կամ էլեկտրոնային նամակների միջոցով:

Սրտանց մաղթում ենք, որ այս տագնապը գտնի իր շուտափույթ լուծումը և բոլորս վերադառնանք մեր բնականոն կյանքին»: