Արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող հանձնախումբ կստեղծվի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

վարչ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորն որոշում է ընդունել:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախումբ և հաստատել դրա կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախմբի գործունեության կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախմբի ղեկավարումը վերապահել Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարին:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախմբի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյակը մեկ հանձնախմբի աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին»,-նշված է որոշման մեջ: