«Ուրարտուի» ֆուտբոլիստները, բժշկական, սպասարկող կազմը կորոնավիրուսի թեստ են հանձնել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

ուրարտուֆա

«Ուրարտուի» ֆուտբոլիստները, բժշկական, սպասարկող ու ադմինիստրատիվ կազմն ապրիլի 22-ին կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում են անցել: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Բոլոր թեստերի պատասխանը եղել է բացասական:

Արդեն վաղվանից «Ուրարտուն» կսկսի մարզումները սեփական մարզաբազայում։

Հավելենք, որ ՀՀ Պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները կարող են վերսկսել մարզումները ապրիլի 23-ից: