Մոլդովայի ներքին գործերի նախարարը վարակվել է կորոնավիրուսով. РБК

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

մոլդովայինգն

Մոլդովայի ներքին գործերի նախարար Պավել Վոյկուն վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում, փոխանցում է РБК-ն:

Նա մեկուսացվել է:

«Որպեսզի խուսափենք մամուլում տարածվող կեղծ լուրերից, ուզում եմ հաստատել, որ կորոնավիրուսի ախտորոշման իմ թեստի արդյունքը դրական է»,- նշել է նա:

Վոյկուն հավելել է, որ հոսպիտալացման կարիք չունի. նրա վիճակը գնահատվում է բավարար։

Մոլդովայի առողջապահության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության տվյալներով՝ մայիսի 2-ի դրությամբ երկրում կա կորոնավիրուսով վարակման 3980 դեպք: Մեկ օրում բացահայտվել է վարակի 41 նոր դեպք։ Երկրում կորոնավիրուսից մահացել է 124 մարդ։