Մեծ Բրիտանիան վարակակիրների թվով առաջ անցավ Ֆրանսիայից՝ հայտնվելով 4-րդ հորիզոնականում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

մեծ

Վերջին 1 օրվա տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիան վարակվածների թվով առաջ է ընկել Ֆրանսիայից՝ հայտնվելով կորոնավիրուսով վարակակիրների թվով երկրների ցանկի 4-րդ հորիզոնականում:

Վերջին տվյալների համաձայն՝ վարակվաների թիվը Մեծ Բրիտանիայում 177,454 է, որից 27,510 մահացել է: Երկրում ակտիվ վարակակիր է 149,600 մարդ:

Ֆրանսիայում վարակվածների թիվը 167,346 է, որից 24,594-ը մահացել է, 50,212-ը՝ ապաքինվել: Երկրում ակտիվ վարակակիր է 92,540 մարդ:

Աշխարհում վարակակիրների ընդհանուր թիվը մայիսի 2-ի՝ ժամը 10:30-ի դրությամբ 3,401,318 է, որից 239,614-ը մահացել է, 1,081,705-ը ապաքինվել:

Կորոնավիրուսային վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ: