Երևանում բախվել են Mercedes ML-ն ու Opel-ը. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News 

հասարակական

Մայիսի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Ազատության պողոտա-Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ՝ 40-ամյա Արա Անջատյանի վարած Mercedes ML350 մակնիշի 87 ՏՏ 777 համարանիշի և 65-ամյա Խաչիկ Գաբրիելյանի վարած Opel Astra մակնիշի 35 ZT 672 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մեկը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց, մեկն էլ՝ Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն։