Գուրգեն Դալլաքյանը նշանակվել է ոստիկանության զորքերի հրամանատար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News   

նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գուրգեն Դալլաքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի.
Գուրգեն ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար»,- ասված է նախագահի հրամանագրում: --0—ՄՀ