Դավիթ Տոնոյանն ափսոսում է, որ օպերատիվ կապ չկա նաև ադրբեջանական կողմի հրամանատարների միջև

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 12, 24News

Ադրբեջանական կողմի հրամանատարների հետ կապ չկա, սակայն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ օպերատիվ կապը գործում է։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՊՆ-ում ասուլիսի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։

«Որոշ պաշտոնյաներ են զբաղվում դրանով, օպերատիվ կապն իրականացվում է նրանց միջոցով, պայմանավորվածությունները կատարվում են»,– ասաց նա՝ նշելով, որ կապն անխափան է գործում։

Տոնոյանի խոսքով՝ եթե հրամանատարների միջև նույնպես կապ լիներ, ապա դա կդառնար միջադեպերի բացման արդյունավետ միջոց։