Բացահայտվել է անցած տարի կատարված բնակարանային գողության դեպքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 11, 24News

1

2019 թվականի նոյեմբերի 29-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մարգարյան փողոցի 31 շենքի բնակարաններից մեկից գողացել են ոսկյա զարդեր, փող և «ԱՈՒՏՕ» տեսակի գազային ատրճանակ:

Մաշտոցի ոստիկանների և քննիչների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են Էջմիածնում բնակվող 25 և 45-ամյա տղամարդիկ։

Նշված անձինք կալանավորվել են:

Գողացված գազային ատրճանակը հայտնաբերվել է:

Կատարվում է նախաքննություն:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս