Գյումրիում 4-րդ հարկից ընկած 6-ամյա երեխան, գիտակցության չգալով, մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 20, 24News

պատուհան

Գյումրիում 4-րդ հարկից ընկած 6 տարեկան երեխան, գիտակցության չգալով, մահացել է։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը:

«Ցավով հայտնում եմ, որ Գյումրիում՝ 4-րդ հարկից ընկած 6 տարեկան երեխան գիտակցության չգալով մահացել է։

Տեղափոխվել էր Երևան ծայրահեղ ծանր վիճակում, կոմայի մեջ, միացված արհետական շնչառության սարքին։

Վերջին տարում բարձր հարկերից ընկնելու դեպքերը հաճախակի են դարձել, ուստի խնդրում ենք ու հորդորում ծնողներին, ավելի զգոն լինել երեխաների նկատմամբ՝ նման դեպքերից խուսափելու համար».-գրել է Դերձյանը։

Հիշեցնենք՝ երեխան տեղափոխվել էր Երևան ծայրահեղ ծանր վիճակում, կոմայի մեջ, միացված արհետական շնչառության սարքին։ Դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 16-ին 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկում. այդ թաղամասում հիմնականում ռուս զինվորականների ընտանիքներ են ապրում:

 

--00—ԼՄ