Կռունկով աշխատանքներ կատարելիս կռունկավարի ինքնազգացողությունը վատացել է․ վերջինս մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

կռու

Այսօր՝ օգոստոսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասում՝ Ֆուտբոլի ակադեմիայի հարևանությամբ, վերամբարձ կռունկի վրա աշխատանքներ կատարող կռունակավարի ինքնազգացողությունը վատացել է և նրան իջեցնելու ու շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները մեկ այլ վերամբարձ կռունկի միջոցով, քաղաքացիների օգնությամբ, իջեցրել են կռունկավարին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ում բժիշկները տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին, գիտակցության չգալով՝ մահացել է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ