Արմավիրում բեռնատարի միջից կռունկավարը մեքենան հանելիս մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

նկար

Սեպտեմբերի 13-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչը՝ 39-ամյա Վարդան Կարապետյանը, իր վարած վերամբարձ կռունկով Էջմիածին քաղաքից դեպի Արտիմետ գյուղ տանող ճանապարհահատվածի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչը՝ 65-ամյա Գրիգոր Հովհաննիսյանին, գրում է shamshyan.com-ը։

Կռունկավարը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց, և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկները վիրավորին տեղափոխել են «Վաղարշապատ» ԲԿ, նա, սակայն, մահացել է։

Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ըստ աղբյուրի՝ վրաերթը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կռունկավարը նշված հատվածում կայանված բեռնատարի միջից փորձել է դուրս բերել բարձված ավտոմեքենա։

--00—ԼՄ