Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման 412 դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 28, 24News

կորոնավիրուս

Ադրբեջանում մեկ օրվա ընթացքում 412 մարդ է վարակվել կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է օպերատիվ շտաբը: Առողջացողների թիվը 631 է:

Շտաբից հայտնում են, որ մեկ օրում մահացել է 7 մարդ, որոնց մոտ թեստը դրական արդյունք է ցույց տվել:

Այսպիսով, Ադրբեջանում վարակակիրների ընդհանուր թիվը 30 858 է, առողջացածներինը՝ 23 873, մահացել է 430 մարդ: Ներկայում հատուկ ռեժիմի հիվանդանոցներում 6 555 վարակակիր կա:

--00--ԱԹ