Վարչապետը հաստատել է սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու միջոցառումների ցանկը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News 

Նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին: 

«Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հաստատել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի»,- նշված է որոշման մեջ:

--00--ԱԹ