Ինչպիսին ղեկավարն է, այնպիսին կլինի երկիրդ․ Ժիրայր Դադասյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 15, 24News

Կառավարության գործունեությանը գնահատականներ տալու համար վաղ է, բայց երկար ճանապարհ պետք է անցնել՝ հասարակությանը հանդարտեցնելու համար։ 24News-ի եթերում այդ մասին ասել է Երևանի  Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր  Դադասայանը։

«Բայց և հավատում եմ, որ այս ընտրություններից հետո հանգստություն կիջնի և խոսքից կանցնենք իրական գործի»,- ասաց նա։

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը նշում է, որ հեղափոխությունից հետո մշակույթի նախարարության հետ առաջացած անհամաձայնությունների պատճառով  Երևանի Մնջախաղի պետական թատրոնին հատկացված տարածքի վերջնական լուծման գործընթացը  փակուղում է հայտնվել։

Մշակույթի նախարարության համար շենքի վերափոխումն անընդունելի է, Ժիրայր Դադասյանի համար էլ՝  նախարարության մոտեցումը: