Մարտական գործողությունների մասին բաց կապուղով քննարկումներն իրական վտանգ են ՊԲ-ի համար

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4,  24News   

ՊԲ

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում է կտրականապես զերծ
մնալ մարտական գործողությունների վերաբերյալ հեռախոսային
քննարկումներից։

Բաց կապով արվող նման քննարկումներն իրական վտանգ
են ներկայացնում իրենց մարտական խնդիրը գերազանց կատարող
արցախյան պաշտպանության բանակի գործողությունների
արդյունավետության համար։

Հեռախոսային խոսակցությունների ընթացքում նույնիսկ անզգուշաբար,
չկարևորելով դրանց նշանակությունը, հնարավոր է հաղորդել տվյալներ,
որոնք կարող են օգտակար լինել հակառակորդին՝ մեր ուժերի դեմ իրենց
քայլերը ծրագրելիս։

Կոչ ենք անում խորապես գիտակցել խնդրի կարևորությունը և, կամա թե
ակամա, չվնասել հաղթական պատերազմի ընթացքի»։ 

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ