2024 թվականի առաջին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումերը կազմել են 124.000 դոլար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

րր.

Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Թուրքիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական հարաբերությունները ձևավորվել են 90-ականների սկզբին` Հայաստանի անկախության հռչակումից և Թուրքիայի կողմից ՀՀ-ի անկախությունը պաշտոնապես  ճանաչելուց հետո:

Չնայած այ հանգամանքին, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը միակողմանիորեն (թուրքական կողմից) փակ է սկսյալ 1993թ-ի ապրիլից, այդուհանդերձ երկու երկրների գործարարները քայլեր են ձեռնարկել միմյանց միջև առևտրատնտեսական հարաբերություններ հաստատելու համար: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Այսպիսով 2000-2023թթ Թուրքիայի Հայաստան արտահանումների թվերը (ըստ արտահանող երկրի) գտնվում են զարգացման միջին մակարդակի վրա՝ 40.46 մլն-ից հասնելով 99.7 մլն դոլարի: Իսկ ըստ ծագման երկրի՝ արտահանումների թիվը զգալիորեն աճել է՝ 0-ից հասնելով 337.07 մլն դոլարի: 2024թ առաջին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումերը կազմել են 124.000 դոլար:

Նշենք, որ Թուրքիայից Հայաստան ներմուծվում է շուրջ 600 անուն ապրանքատեսակ, իսկ Հայաստանից Թուրքիա արտահանվում է ընդամենը 20 տեսակ ապրանք (հիմնականում ոսկի, խոշոր եղջերավոր անասունների կաշի, խմիչքներ և այլն):

Երկու երկրների առևտրաշրջանառությունը հիմնականում պայմանավորված է թուրքական կողմի որոշմամբ՝ արգելել հայկական ապրանքների ներմուծումը Թուրքիա, թե ոչ։ Հայկական արտադրության ապրանքները, որոնք հայտնվում են Թուրքիայում, տեղափոխվում են անձնական ուղեբեռով։ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի տնտեսական շրջափակման պայմաններում թուրքական արտադրանքը Հայաստան է առաքվում Վրաստանի տարածքով։

--00—ԼՀ